Ասատրյան Սվետլանա

Չքնաղ Ապարանը

Մենք այսօր գնացել էինք բացահայտելու Ապարանը: Ասեմ, որ շատ եմ եղել այնտեղ, բայց այս անգամ լրիվ ուրիշ էր, այս անգամը շատ տպավորիչ էր:

Ինչպես միշտ շարժվեցինք դպրոցից: Երբ ճանապարհ ընկանք՝ չէի էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի օր կունենամ: Երբ մեր առաջին կանգառը արեցինք, ես լցվեցի ինչ-որ նոր զգացողությամբ, տպավորություններս ուղղակի աննկարագրելի էր: Այդ կանգառը Եղիպատրուշի գյուղն էր ու տեղի եկեղեցին՝ Սբ. Աստվածինը: Եկեղեցին կիսավեր և կիսագործող է, այն գյուղի միակ հոգևոր կենտրոնն է: Եկեղեցու մաքրությունը ապահովում են տեղի երեխաները, ովքեր իրենց հավատքով ու իրենց ջանասիրությամբ ոգևորում են: Նրանք մեզ նաև ցույց տվեցին գյուղի երկու մեծ խաչքարերը, որոնք իրար գրեթե նման են ու շատ գեղեցիկ: Նրանք պատմեցին իրենց առօրյայից, այնուհետև մենք միասին շարժվեցինք Ապարանի ջրամբար: Ապարանի ջրամբարի կողքին է գտնվում Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որն ունի շատ տպավորիչ ու ազդեցիկ տեսք, չնայած որ այն կիսավեր վիճակում է: Մեր հաջորդ և վերջին կանգառը Բաշ-Ապարանի հուշարձանն էր ու Դրոյի գերեզմանը: Այնտեղ մենք նստեցինք ու լսեցինք Դրոյի մասին հետաքրքիր պատմություն, հետո մի փոքր մնաուց հետո հետ եկանք Երևան:

Ամեն ճամփորդություն իր հետքն է թողնում իմ հիշողության մեջ: Տպավորություններն այնքան շատ են, որ բառերը չեն հերիքում…



4 комментария на «»Չքնաղ Ապարանը»»

  1. […] Գոհար Ստեփանյան Մերի ԵրեմյանԱլլա ԹադևոսյանՄարիա ՍուքոյանՍվետլանա ԱսատրյանՖոտոպատում […]

    Нравится

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы